Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ոտքերի ցավերի դեմ. 168.am

Ոտքերի ցավերի դեմ. 168.am

Ոտքերի ցավերը, մազերի և եղունգների վիճակի վատացումը, նյարդայնությունն ու հոգնածությունն ակնհայտ ախտանշաններ են, որ օրգանիզմում մագնեզիումի պակաս կա, որի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մթերքներ հարուստ միկրոէլեմենտներով, կամ ընդունել համապատասխան դեղեր:

Ներկայում մեծ տարածում ունի մագնեզիումի յուղի օգտագործումը: Այն վաճառվում է դեղատներում: Նման քսուք կարելի է պատրաստել նաև տանը:

Անհրաժեշտ է մագնեզիումի քլորիդ, որը մագնեզիումի բնական և անվնաս աղբյուր է, ինչն էլ այն դարձնում է իրական բուժիչ միջոց:

Մագնեզիումի յուղ


Բաղադրություն.

  • 5 բաժակ ֆիլտրած ջուրլ,
  • 5 բաժակ մագնեզիումի քլորիդ:


Պատրաստման եղանակը

Եռացող ջրի մեջ ավելացրեք մագնեզիումի քլորիդ: Ջուրը կրակից վերցրեք, խառնեք, մինչև ամբողջովին լուծվի, թողեք խառնուրդը սառչի: Յուղը լցրեք ցողացող շշի մեջ և օգտագործեք՝ որքան ցանկանում եք:

Խորհուրդ է տրվում նախապես ցողել ոտնաթաթերը, ապա գուլպաներ հագնել: Հնարավոր է՝ տաքություն զգաք, նույնիսկ ծակծկոց: Որքան շատ պակաս կա օրգանիզմում, այնքան զգացողություններն ուժեղ կլինեն:

Կարելի է նաև քսուկը քսել գիշերը, ինչը կնպաստի նաև արագ քնելուն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ